Թուրքիայի ՆԳ նախարար Մուամեր Գյուլերը հայտնել է, թե իր որդին գտնվում է բանտում եւ չի կարող Twitter-ի միջոցով հայհոյել Աթաթուրքին եւ «Ազգայնական շարժում» կուսակցության պատգամավոր Լյութֆու Թուրքանին։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ «Ազգայնական շարժում» կուսակցության պատգամավոր Լյութֆու Թուրքանը պատմել է, որ իրեն է զանգահարել ՆԳ նախարար Մուամեր Գյուլերը եւ հարցրել, թե նա ինչու է պնդում, որ իր որդին Twitter-ի միջոցով հայհոյում է Թուրքանին, նրա մորը եւ աղջկան, երբ որդին գտնվում է բանտում։
Պատգամավորը նշել է, թե ինքը նախարարին հայտնել է, որ տեղեկություններ ունի, որ Ալփեր Տերզիօղլու անունով օգտատերը հենց նախարարի որդի Բարըշ Գյուլերն է։ «Նախարարը նշեց, թե իր որդին բանտում չէր կարող Twitter մտնել։ Նա շեշտեց, որ եթե ապացուցվի, որ Twitter-ի այդ օգտատերն իր որդին է, ինքն ինքնասպան կլինի»,-ասել է Լյութֆու Թուրքանը։
Նշենք, որ Լյութֆու Թուրքանը մամուլին հայտնել էր, որ ՆԳ նախարարի որդին Ալփեր Թերզիօղլու կեղծանունով հաշիվ է բացել Twitter-ում եւ հայհոյել է Աթաթուրքին, իրեն, իր մորն ու 13 տարեկան աղջկան։





























