ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել պետական հիմնը եւ դրոշն ավելի լայնորեն օգտագործելու վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ին հայտնել են ՌԴ նախագահի մամուլի ծառայությունից:
Ըստ օրենքի` պետական դրոշը պետք է մշտապես տեղադրված լինի հանրակրթական հաստատություններում:
Դրոշը զանգվածային կրթական հաստատությունները պատք է տեղակայեն միջոցառումների ժամանակ:
Օրենքը հաստատում է նաեւ, որ պետական հիմնը կատարվում է հանրակրթական հաստատություններում եւ մասնագիտական կրթական կառույցներում նոր ուսումնական տարվա առաջին դասն սկսելուց առաջ, ինչպես նաեւ պետական հանդիսավոր միջոցառումների ժամանակ:
Պարտադիր է դառնում նաեւ ՌԴ հիմնի կատարումը հուշարձանների բացման, ինչպես նաեւ հանդիսավոր հավաքների բացման եւ փակման ժամանակ:
Փաստաթղթերը ընդգրկվել են ՌԴ պետական դրոշի վերաբերյալ օրենքի փոփոխություններում: Օրենքն ուժի մեջ է մտնելու 2014թ. սեպտեմբերի 1-ից:





























