Մոսկվայի հարավ-արեւմուտքում հայկական ռեստորանի մոտ տեղի ունեցած զանգվածային կռվի հետեւանքով առնվազն չորս մարդ վիրավորվել է:
«Առավոտյան ժամը յոթին մոտ տեղեկություն էր ստացվել, որ վեճ է ծագել երկու խմբերի միջեւ, որը կռվի է վերաճել: Մի քանի մարդ ստացել են տարբեր ծանրության վնասվածքներ», - հայտնում է «ՌԻԱ Նովոստին»`վկայակոչելով ՌԴ ՆԳՆ Մոսկվայի ԳՎ-ի մամուլի ծառայությունը:
Հաղորդվում է, որ միջադեպը տեղի էր ունեցել Yan's House հայկական ռեստորանում: Ըստ ՆԳՆ-ի` տվյալ պահին չորս տուժածներից երեքը դանակահարվել են, մեկը` հրազենային վնասվածք է ստացել:
Ներկայումս ճշտվում են հաշվեհարդարի պատճառները եւ մասնակիցների ճշգրիտ քանակը:





























