Ադրբեջանում լքված տղամարդը որոշել է բաց չթողնել սիրելի կնոջը եւ նրան պատանդ է վերցրել: Ադրբեջանական լրտվամիջոցների փոխանցմամբ՝ տրագիկոմիկական այս միջադեպը տեղի է ունեցել Գյանջայում:
Նորաթուխ ադրբեջանցի «Օթելլոն» բավական երկար ժամանակ պատանդ է պահել կնոջը: Երկար բանակցություններից հետո նա հանձնվել է ոստիկանությանը: Ոստիկանությունը շարունակում է տեղի ունեցած հանցագործության պատճառների հետաքննությունը:
Ոստիկանության Գյանջա քաղաքի վարչության տեսուչ Ազեր Շաբանովի խոսքով՝ կինը հրաժարվել է շարունակել իր հարաբերությունները նախկին սիրեցյալի հետ, իսկ վերջինս պատանդ էր վերցրել կնոջը եւ պահանջում էր, որ նա մնա եւ ապրի իր հետ: «Ահա այսպիսի բանալ պատճառ, որի համար նա պատանդ է վերցրել կնոջը»,-ասել է ոստիկանության տեսուչը:





























