«Աշտարակ Կաթ» ընկերությունն արձագանքել է իրենց ընկերությունում տեղի ունեցած վթարի մասին տեղեկությանը, նշելով, որ խոսքն ընդամենը ընկերությանը հարակից ջեռուցման համակարգում խողովակներից մեկի փականի վնասման մասին է, որի արդյունքում ջրի գոլորշու արտահոսք է տեղի ունեցել, ինչն անմիջապես վերացվել է մի քանի րոպեների ընթացքում:

«Նշված խնդիրը որեւէ կերպ չի առնչվում արտադրությանը:

Հատուկ շնորհակալություն ենք հայտնում բնակչությանը զգոն լինելու եւ Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությանը՝ արագ արձագանքելու համար»,-ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանի Դրոյի փողոցի թիվ 13 հասցեում՝ «Աշտարակ-կաթ» գործարանում, այսօր՝ դեկտեմբերի 23-ին, ժամը 06:20-ի սահմաններում, խողովակից առկա է արտահոսք, որն ուղեկցվում է տարօրինակ ձայնով:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայություներից հայտնել են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեպքի մասին տեղեկացվել է ԵՔՎ ՕԿԿ օպերատիվ հերթապահը, «1-04» ծառայության կարգավար-օպերատորը, Երեւանի ՀՏԱՏ պետը: