Շիրակի մարզի Հոռոմ-Հայրենյաց գյուղերը կապող կամրջից միջհամայնքային ճանապարհի կամրջի վրա կախվելու միջոցով ինքնասպան եղած 30-ամյա Սամվել Հարությունի Սարգսյանը շաբաթներ առաջ էր վերադարձել արտագնա աշխատանքից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայրենյաց գյուղի գյուղապետ Գեւորգ Մարտիրոսյանը:
Գյուղապետը նշեց, որ իրենք էլ չեն կարողանում հասկանալ, թե ինչը կարող էր ինքնասպանության պատճառ դառնալ: Գյուղապետը պատմեց, որ Սամվելի ծնողները մահացել են եւ նա ապրել է եղբոր ընտանիքի հետ: «Շատ համեստ խելոք, շնորհքով տղա էր: Նա արտագնա աշխատանքով էր զբաղվում: Ինչքան գիտեմ պարտքեր չուներ, բայց պատրաստվում էր ամուսնանալ»,- ասաց գյուղապետը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Շիրակի մարզի Հոռոմ-Հայրենյաց գյուղերը կապող կամրջից միջհամայնքային ճանապարհի կամրջի վրա, այսօր` դեկտեմբերի 23-ին, բնակիչները կախված տղամարդու դի են հայտնաբերել: Այս մասին NEWS.am-ին տեղեկացրել էին ոստիկանությունից: Ավելի ուշ պարզվել է, որ կախված տղամարդը 30-ամյա Սամվել Հարութունի Սարգսյանի է: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:





























