Դեկտեմբերի 22-ին Շենգավիթ համայնքում, Եղբայրության փողոցում զրուցարանում շենքի բնակիչները տղամարդու դիակ էին հայտնաբերել եւ ահազանգել իրավապահներին: Թե ինչ հանգամանքներում էր տղամարդը հայտնվել տվյալ վայրում, դեռ հայտնի չէ: Առայժմ պարզվել է նրա ինքնությունը, նա 59 տարեկան է եղել:

Ոստիկանությունից NEWS.am-ի հետ զրույցում հավաստիացրել են, որ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չկան: Կատարվում է քննություն: