Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանը կկարողանա հասնել նրան, որպեսզի երկրում սկսված շարժումը չմիջամտի իր գործերին: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է փորձագետ, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի համաշխարհային տնտեսության եւ միջազգային համարբերությունների ինստիտուտի  գիտաշխատող, հայտնի քաղաքագետ, թուրքագետ Վիկտոր Նադեին-Ռաեւսկին՝ հավելելով, որ միայն ապագան ցույց կտա, որքանով դա իրեն կհաջողվի:

«Սկանդալային «Մեծ կաշառք» գործողության կապակցությամբ փորձեց արտահայտվել ԱՄՆ դեսպանը, որի հասցեին դուրս հրավիրման սպառնալիք հնչեց: Այնպես որ Էրդողանը ցավագին է վերաբերում նման նկատողություններին»,- նշել է քաղաքագետը՝ ընդգծելով, որ ամերիկացի դեսպանն առհասարակ վատատեսական բնութագրում է տվել:

Թուրքիայում ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունը դեկտեմբերի 17-ին Ստամբուլում եւ Անկարայում անցկացրեց «Մեծ կաշառք» գործողությունը խոշոր խարդախությունների մասնակից անձնացն ձերբակալման շուրջ, ինչպես օրինակ փողերի լվացում, կոռուպցիա ու մաքսանենգ ոսկի: Այս պահին պաշտոնապես ձերբակալված է 24 անձ, այդ թվում ներքին գործերի նախարարի եւ էկոնոմիկայի նախարարի որդիները:

«Bugün», «Yeni Şafak» եւ «Akşam» թերթերի գլխավորի էջերի դեկտեմբերի 21 - ի հրապարակումները ուղղված էին Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպան Ֆրենսիս Ռիկարդոնեի դեմ: Վերը նշված թերթերի գլխավոր հրապարակումներում նշված էր, որ վիճահարույց «Մեծ կաշառք» գործողության առաջին օրը՝ դեկտեմբերի 17-ին, Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպան Ֆրենսիս Ռիկարդոնեն հանդիպել է Թուրքիայում օտարերկրյա այլ դեսպանների հետ: Ըստ թուրքական «Yeni Şafak»-ի՝ դեսպանների հետ հանդիպման ժամանակ ամերիկացի դիվանագետն ասել է. «Մենք պահանջեցին, որպեսզի «Hulk» բանկը  խզի հարաբերությունները Իրանի հետ, բայց նրանք չլսեցին(ադրբեջանական գործարար Ռեզա Զարրաբը մեղադրվում է Իրանի հետ «Hulk» բանկի միջոցով  միլիարդավոր դոլարների անօրինական գործարքների մեջ - խմբ.): Այժմ դուք ականատես եք լինում մի կայսրության փլուզման»: