Փրկարար ծառայությունը դեկտեմբերի 23-ին, ժամը 23.28-ին ահազանգ է ստացել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել` նետվելով Երեւանի Կիեւյան կամրջից:


Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ՃԿԿ օպերատիվ խումբը:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` ոստիկանության աշխատակիցները կանխել են Ա. Ս.-ի ինքնասպանության փորձը: