Հայաստանում միանշանակ նոր քաղաքական ընդդիմության կարիք կա։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 24-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի» տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը՝ անդրադառնալով ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ ստեղծված «Քաղաքացիական պայմանագրին»։
Նա նշեց, որ որպես վերլուծաբան՝ ինքը ոչ մի քաղաքական ուժի ներկայացուցիչ չէ, բայց աջակցում է նոր քաղաքական ուժերի ստեղծմանը Հայաստանը։ «Կարծում եմ՝ սա ինքնին նշանակալի զարգացում է, դա հեշտ մարտահրավեր չէ, բայց խոստումնալից է՝ հատկապես հաշվի առնելով այդ խմբի բազմազանությունը եւ նրանց շարժման ժողովրդավարական ոճը։ Դեռեւս վաղ է ասել, թե ինչ կդառնա, սա բավականին ողջունելի զարգացում է՝ հատկապես հաշվի առնելով Հայաստանի վարկաբեկված կուսակցությունները, որ կան այսօր։ Հայաստանի իշխանությունը եւ ընդդիմությունը պետք է փոխվեն, առաջ ընթանան, ինչպես նաեւ կա փոփոխության կարիք վերցրած վերցրած քաղաքականությունում»,- ասաց Ռիչարդ Կիրակոսյանը։
Նշենք, որ «Քաղաքացիական պայմանագրի» կառավարման խորհրդի անդամներն են Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը, Արայիկ Հարությունյանը, Ալեն Սիմոնյանը, Արսեն Խառատյանը, Մարինե Մանուչարյանը եւ Լենա Նազարյանը:





























