Այս տարին շատ կարեւոր եղավ Հայաստանի համար եւ այս տարվա զարգացումները հաշվի առնելով՝ գալիք տարին ավելի մարտահրավերներով լի եւ կարեւոր կլինի Հայաստանի համար։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 24-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի» տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը։
Նրա խոսքով՝ ամենակարեւոր եւ նշանակալի իրադարաձությունները տեղի ունեցան տարեվերջում։ Մասնավորապես, սեպտեմբերի 3-ը եւ դեկտեմբերի 3-ը այս տարվա զարգացումներից ամենակարեւորն էին։
«Այս տարի կարող է կոչվել ակտիվիստների տարի, խոսքը որոշ խնդիրների շուրջ քաղաքացիական խմբերի ակտիվության մասին է, օրինակ՝ տրանսպորտի սակագին, գազի գին, բնապահպանական խնդիրներ, բանակում մարդու իրավունքների խախտման դեպքեր։ Հուսալքությունը կարելի է ասել՝ այլեւս բացակայում է Հայաստանում, սա նաեւ ցույց է տալիս, որ ավելի շատ Հայաստանի քաղաքացիներ են փորձում մարտահարվեր նետել Հայաստանի իշխանությանը եւ նրա վարած քաղաքականությանը։ Աճեց քաղաքացիական ակտիվությունը, ինչպես նաեւ այտիվիստների վրա հարձակումները, որ մենք տեսանք։ Ի հեճուկս Հայաստանի ոստիկանապետի խոստումների՝ հետաքննությունները չկարողացան բացահայտել մեղավորներին եւ պատժել նրանց։ Եեթ 2013թ կոչենք ակտիվիստի տարի, ապա առաջին հատվածում տեսանք բարեփոխումների փորձեր, որ արվեցին Հայաստանում, դրանք միտված էին Հայաստանը ավելի Եվրոպական միությանը մոըտեցնելուն, բայց միաժամանակ մյուս միտումը սկսվեց սեպտեմբերի երեքին, երբ Հայաստանի նախագահը շատերին զարմացրեց՝ անակնկալ եւ հապճեպ կերպով փոխելով քաղաքականությունը եւ ուղղությունը՝ ասելով ոչ Ասոցացման համաձայնագրին եւ խոստանալով, որ Հայաստանը պետք է մտնի Մաքսային միություն։ սա կորցրած հնարավորություն էր եւ հետ քայլ էր Հայաստանի կողմից»,- նկատեց Ռիչարդ Կիրակոսյանը։
Քաղաքական վերլուծաբանի խոսքով՝ մյուս բացասական միտումը տեղի ունեցավ դեկտեմբերի 3-ին, երբ Հայաստան եկավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նա նշեց, որ ինչպես սեպտեմբերի 3-ը, այնպես էլ դեկտեմբերի 3-ը վիրավորանք են Հայաստանի ինքնիշխանության համար եւ թուլացնում են Հայաստանի անկախությունը։ «Սրանք բացահայտեցին հայ-ռուսական հարաբերություններում առկա խնդիրները, խնդիրը այստեղ հարաբերությունների համաչափությունն է, հարգանքի եւ հավասար հնարավորությունների պակասը։ Կային նաեւ այլ միտումներ, որոնք այս տարին դարձրին ավելի դինամիկ։ Տարվա առաջին հատվածում ավելի շատ զարգացումներ եղան, , բայց վերջին ամսվա ընթացքում տեղի ունեցած զարգացումները տարին վերափոխեցին Հայաստանի համար»,- ասաց Ռիչար Կիրակոսյանը։
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























