Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, մեկնաբանելով տեղեկութուններն այն մասին, որ ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունը 2009-ից գաղտնալսել է Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյաների ու քաղաքական գոեւծիչների էլեկտրոնային փոստը, զուսպ, սակայն քննադատաբար նշել է. «Ես խնդրել եմ ստուգել այդ տեղեկությունները: Իսրայելի ու ԱՄՆ միջեւ ստեղծված սերտ հարաբերություններում նման բաներ չպետք է լինեն, դա մեզ համար անընդունելի է»:

Իսպանական El Mundo պարբերականը, իր հերթին տեղեկություններ է հրապարակել իսպանացիներին գաղտնալսելու վերաբերյալ: Պարբերականի տվյալներով` ամերիկացիները գաղտնալսել են 60 մլն հեռախոսազանգ, հայտնում է Euronews.-ը:

Հիշեցնենք, որ գաղտնալսման մասին տեղեկությունները հրապարակվել են ՀԴԲ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի տարածած տեղեկությունների հիման վրա:

Սնոուդենը պատմել է բջջային հեռախոսների համատարած գաղտնալսման մասին

ԱԱԳ-ի տնօրեն. Գաղտնալսումն ԱՄՆ-ի հատուկ ծառայություններին օգնել է տասնյակ ահաբեկչություններ կանխել