Միայն դեկտեմբեր ամսին երեք կարեւոր իրադարաձություններ եղան։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 24-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի» տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը։
Առաջինը՝ Թուրքիայի ԱԳ նախարարի այցն է Երեւան, «սա նրա ցուցադրությունն էր, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը դեռեւս ուժեղ է, Հայաստանը առավելություն ունի Թուրքիայի նկատմամբ»։ Երկրորդ կարեւոր զարգացումը, ըստ Ռիչարդ Կիրակոսյանի, այն է, որ ինչ-որ մի բան կատարվում է Ղարաբաղի հետ։ Նա հիշեցրեց նոյեմբերին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների Վիենայում տեղի ունեցած առանձին հանդիպումը, որից հետո երկու նախագահները համաձայնեցին հայտարարություն անել Մինսկի խմբի շրջանակներում, հայտարարեցին բանակցություններում առկա դրական մթնոլորտի մասին, նախագահներից յուրաքանչյուրը խոստացավ, որ կարող են աշխատել միմյանց հետ։ Ռիչարդ Կիրակոսյանը անդրադարձավ նաեւ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումներին Ղարաբաղում, ինչը ցույց է տալիս, որ Մինսկի խումբը փոխվում է, այն ավելի դինամիկ է գործում։ Դեկտեմբեր ամսվա երրորդ կարեւոր իրադարձությունը երեկ Աժ-ում տեղի ունեցածն էր։ «Հուսով եմ՝ երեկ ԱԺ-ում կատարվածը ուղերձ կհղի Հայաստանի եւ Ռուսաստանի իշխանություններին։ Հայ-ռուսական հարաբերությունները կարեւոր են, եւ մենք կարիք ունենք ուժեղ հարաբերությունների, բայց պուտինյան Ռուսաստանը Հայաստանի հանդեպ շատ անհարգալից է, եւ քիչ բան է առաջարկում, երբ Հայաստանը Ռուսաստանի համար այս տարածաշրջանում միակ վստահելի գորխընկերն է։ Հայաստանի իշխանությունը պետք է մի քիչ ինքնասիրություն ունենա եւ պաշտպանի իր դիրքերը հարաբերություններում։ Շատ վտանգավոր է տալ Հայաստանի կարեւոր հնարավորությունները Ռուսատսանին եւ շատ քիչ բան ստանալ դրա դիմաց»,- ասաց Ռիչարդ Կիրակոսյանը։Նա շեշտեց, որ ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ այդ սկանդալային համաձայնագիրը մեծ վիրավորանք, վնաս է հասցնում Հայաստանի ինքնիշխանությանը, ազգային անվտանգությանը, «սա կապված է Էներգետիկայի նախարարի հանրային հնչեցրած ստերի հետ, եւ այժմ Հայաստանի իշխանությունները դժվար իրավիճակում են հայտնվում Հայաստանի ժողովրդին խաբելու առումով, այժմ իշխանությունները ավելի պատասխանատու եւ հաշվետու են իրենց գործողությունների համար»։ Ռիչարդ Կիրակոսյանի փոխանցմամբ՝ 2014թ Հայաստանը տնտեսապաես ավելի բարդ իրավիճակում է հայտնվելու։ Նա նաեւ նկատեց, որ նշանակելի եւ սիմվոլիկ է, որ Հայաստանի նախագահը այսօր եւս մի օր է վատնում՝ մեկնելով Մոսկվա։





























