Սեպտեմբերի 3-ի  որոշումը փակեց դուռը դեպի Եվրոպա, բայց, բարեբախտաբար, դուռը կողպված չէ։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 24-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Տարածաշրջանի հետազոտությունների կենտրոնի» տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը։

Նա նշեց, որ նոր փորձեր են արվում հարաբերությունների նոր սահմաններ մշակելու Հայաստանի եւ Եվրոպայի միջեւ, նոր իրավական փաստաթուղթ է պատրաստվում։ Բայց Ռիչարդ Կիրակոսյանը առանձնացրեց երկու մարտահրավեր, նախ այն, որ Եվրոպական  միությունը այլեւս Հայաստանին այլ կերպ է  դիտում, «սեպտեմբերի 3-ի արդյունքն այն էր, որ Հայաստանն ավելի շատ կեղծավոր է դարձել եւ ոչ մրցունակ, ոչ թե որոշման պատճառով, այլ այն ձեւով, թե ինչպես այդ որոշումը կայացվեց»։ Երկրորդ մարատհրավերը այն է, որ Եվրոպական միությունը փոխվում է, շատերը ԵՄ-ի մեջ ասում են, որ Հայաստանը եւ Արեւելյան գործընկերության որոշ երկրներ չարժեն այն քաղաքական կապիտալին, որ ներդրվում է իրենց համար, հետաքրքրությունները փոխվում են դեպի Միջին արեւելք Միջերկրածովյան տարածաշրջան։ Ռիչարդ Կիրակոսյանը շեշտեց, որ  Հայաստանը պետք է համոզի ԵՄ-ին եւ ցույց տա իր մարտունակությունը։

Խոսելով գալիք տարվա Հայաստանի առաջ ծառացած մյուս արտաքին մարտահրավերների մասին՝ վերլուծաբանն ասաց, որ ոչ մի փոխփուոյթուն չի ակնկալում տարածքների հետ կապված եւ իրական մարտահրավերը այն է, որ Ադբրեջանը պետք է իր մարտահրավերը եւ վերաբերմունքը փոխի, ոչ թե Հայաստանը։ Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություներին, ապա այստեղ եւս 2014թ շատ բան պետք չէ ակնկալել, «թուրքական կողմը կփորձի նույն կերպ վարել կեղծավոր քաղաքականություն, անկեղծ չլինել Հայաստանի հետ եւ քաղաքական թտարոն նախաձեռնել»։ «Թուրքական կառավարությունը պետք է ինքը որոշի, թե ինչ կերպ պետք է հարաբերությունները զարգացնի եւ ինչ պետք է անի։ Հայաստանի քաղաքականությունը Թուրքիայի հետ ավելի ուժեղ է։ Թուրքիայում տեղի ունեցավ կոռուպցիոն սկանդալ, այս առումով Թուրքիայի իշխանությունը թուլացել է։ Հայ-թուրքական աարաբերությունների առումով Թորքիան դեռեւս մնում է Ադրբեջանի  պատանդը»,- ասաց Ռիչարդ Կիրակոսյանը։