Մաքսային միության ձեւավորման գործըթացը սկսել էր դեռ 1994 թվականից: Այս մասին այսօր` դեկտեմբերի 24-ին հրավիրված ասուլիսին ասաց քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը:
Նրա խոսքով, Հայաստանը այդ միության ձեւավրման մեջ նույնիսկ որպես դիտորդ չի մասնակցել: «Հետեւաբար Սերժ Սարգսյանի՝ սեպտեմբերին արված հայտարարությունը անակնկալ էր բոլորի համար: Մաքսային միության մաքսերը կիրառել Հայաստանում, աբսուրդ է մեզ համար: Եթե նայենք Մաքսային միության մաքսերը, ի տարբերություն Եվրոպայի միության փաստաթղթերի, Մաքսային միության բոլոր փաստաթղթերը բաց են: Իմ կարծիքով, ոչ Մաքսային միությունը կարիք ունի Հայաստանի, ոչ էլ Հայաստանը՝ Մաքսային միության»,- նշեց Անդրիաս Ղուկասյանը եւ ավելացրեց, որ խնդիր է դրված մինչեւ մայիս վավերացնել այդ փաստաթղթերը: Նրա խոսքով, եթե Հայաստանը պատրաստվում է մինչեւ մայիս դառնալ Մաքսային միության անդամ, ապա ինչի են դեկտեմբերին կնքում հենց գազի շուրջ պայմանագիր, որը ենթադրում է էքսպորտային մաքսեր: «Կա հակասություն եւ մենք տեսնում ենք, որ իշխող կուսակցությունը ի վիճակի չէ բացատրություն տալ»,- ասաց Անդրիաս Ղուկասյանը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























