Հայաստանում պետք է ձեւավորվեն նոր քաղաքական ուժեր, ովքեր երկրում առկա խնդիրները կվերցնեն իրենց ուսերին: Այս մասին այսօր` դեկտեմբերի  24-ին հրավիրված ասուլիսին  ասաց  քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը:

Քաղաքագետը նշեց, որ ԱԺ ընդդիմադիր ուժերը պետք է վայր դնեն մանդատները, իսկ ՀՀԿ-ն լուծարվի, քանի որ նրա գործողությունները հակաժողովրդական են եւ հակասահմանադրական: Ղուկասյանը միաժամանակ կարեւորեց նոր սահմանադրական  ժողով ունենալու հանգամանքը, քանի որ այս Սահմանադրական դատարանը չի կարողանում լուծել կարեւորագույն խնդիրները:

Նա նշեց, որ եթե ընդդիմադիր ուժերը երկրում բարեփոխումներ կատարելու  պատասխանատվությունը չստանձնեցին, ապա դա պետք է անեն քաղաքացիական ուժերը: «2014թ-ը պետք է լինի այդ ուժի ձեւավորման տարին»,- ասաց Անդրիաս Ղուկսայանը:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am