ԵՄ ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեփան Ֆյուլեն ԵՄ-ի դատական անկախության երաշխիքի օրենքները խախտելու մեջ մեղադրել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։

Ինչպես տեղեկացնում է թուրքական Radikal-ը՝ վկայակոչելով անգլիական The Telegraph պարբերականին, ԵՄ ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեփան Ֆյուլեի հաղորդագրության մեւ նշվել է. «Ոստիկանապետերին աշխատաքից ազատելը, հետաքննության ժամանակ թեմայի հետ կապված վերադասներին տեղեկություններ հաղորդելու պարտավորվածություն մտցնելը, լուրջ մտահոգության առիթ են հետաքննության անկախության, արդյունավետության եւ անկողմնակալության տեսանկյունից»։

Նշենք, որ Թուրքիայի վարչապետի հրահանգով աշխատանքից ազատվել են դեկտեմբերի 17-ին «մեծ կաշառք» գործողության մասնակցած բազմաթիվ ոստիկանապետեր։ Գործողության ժամանակ ձերբակալվել էին Թուրքիայի ՆԳ, Էկոնոմիկայի, Բնապահպանության նախարարի որդիները, խոշոր գործարարներ եւ բարձրաստիճան պաշտոնյաներ։