«Եդինայա Ռոսիայի» պատգամավոր Եվգենի Ֆյոդորովը առաջարկում է չեղյալ հայտարարել իրավունքի միջազգային նորմերի` տեղական օրենքների հանդեպ գերակայությունը: Դրա համար նա առաջարկում է բացառել «համաձայն միջազգային իրավունքի համընդհանուր ընդունված սկզբունքների ու նորմերի» ձեւակերպումը բոլոր օրենսդիր ակտերից, հաղորդում է «Իզվեստիան»:
Համապատասխանաբար, եթե ուղղումն ընդունվի, ապա ՄԻԵԴ որոշումները կդադարեն Ռուսաստանի դատարանների համար պարտադիր լինել:
Առաջարկությունը ստորին պալատին կներկայացվի գարնանային նստաշրջանի ընթացքում:





























