«Վաղարշ եւ որդիներ» ոսկու շուկան կտուգանվի մոտ 95 միլիոն դրամով: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 24-ին, ասել է էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության տեսչության պետ Լեւոն Խալիկյանը, հաղորդում է Aravot.am-ը:
Նա նշել է, որ այս թիվը հնարավոր է փոփոխվի, քանի որ տնտեսվարողը հնարավոր է այնպիսի հիմնավորումներ ներկայացնի, որ տուգանք չկիրառվի: Նրա ներկայացմամբ՝ «Վաղարշ եւ որդիներ» ոսկու շուկայում անցկացված ստուգումների արդյունքում հայտնաբերվել են հիմնականում առանց հարգորոշման ոսկյա զարդեր կամ անհասկանալի հարգադրոշմամբ ոսկյա իրեր:
Մանրամասները՝ սկզբաղբյուր կայքում





























