Մ-4 միջպետական ավտոճանապարհի Երեւան-Սեւան 46-րդ կմ-ի մոտակայքում, դեկտեմբերի 24-ին, ժամը 18:30-ի սահմաններում, ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ԳԱԶել» մակնիշի 32 UU 676 համարանիշի (վարորդ՝ Ա. Մ.) ավտոմեքենան: