Ղազախստանի Ուրալսկ քաղաքի բնակչուհին գրազով սղոցել-կտրել է քաղաքային եղեւնին:
Միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերեւի 22-ի գիշերը, հաղորդում է «Մոյ գորոդ» պորտալը:
Առկա տեղեկությունների համաձայն` 32-ամյա կինն ընկերուհու հետ գրազ է եկել, որի համաձայն` պետք է գողանար եղեւնին ու այն տուն բերեր: Կինը ընդունել է մարտահրավերն ու հենց այդպես էլ վարվել:
Հայտնի, որ նրանք այն տուն են բերել ու զարդարել: Կնոջը ձերբակալել են, հետո չբացակայելու պայմանով ստորագրությամբ բաց թողել: Եղեւնին առգրավվել է:





























