Գյումրիի զինվորական կոմիսարիատում ավելի քան 50 զորակոչիկ եւ նրանց հարազատներ առավոտյան ժամը 9:30-ից սպասում դրսում՝ սառնամանիքին՝ բուժզննություն անցնելու նպատակով. նրանց համար չեն ապահովվում պայմաններ՝ ներսում սպասելու համար: Այս մասին ահազանգ է ստացել ՀՔԱ Վանաձորի գրասենյակը:

«ՀՔԱ Վանաձորի գրսենյակը գտնում է, որ շարունակաբար զորակոչիկները եւ նրանց ուղեկցող հարազատները արժանանում են մարդու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի, իսկ համապատասխան անձինք մնում են անպատիժ:

Վերստին պահանջում ենք ՀՀ պաշտպանական գերատեսչությունից՝  հարգել յուրաքանչյուր զորակոչիկի իրավունքն ու արժանապատվությունը, սահմանել հստակ ժամանակացույց բժշկական հետազոտությանը զորակոչիկների ներկայանալու համար, անհնարինության դեպքում ապահովել համապատասխան պայմաններ զորակոչիկների եւ նրանց հարազատների համար»,-ասված է գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ: