Ամերիկացի հայտնի ֆինանսիստ Ռոբերտ Ուիլսոնը, որը Ուոլլ-սթրիթում ունեցվածք է կուտակել, վերջ է դրել կյանքին` թռչելով Մանհեթենում իր 27-հարկանի շենքի 16-րդ հարկից:

Ոստիկանության տվյալներով` 86-ամյա Ուիլսոնը մինչեւ մահը երկտող է գրել, սակայն դրա բովանդակությունը հայտնի չէ:

Հաղորդվում է, որ ամիսներ առաջ նա սրտի կաթված է տարել:

Նա ակտիվորեն բարեգործությամբ է զբաղվել, մասնավորապես, նրա նախաձեռնություններից մեկն է եղել կաթոլիկ դպրոցների պահպանումը, չնայած որ նա ինքը աթեիստ է եղել:

Ուլիսոնը հսկայական միջոցներ է տրամադրել նաեւ հուշարձանների ու բնության պահպանությանը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով New York Post-ը: