Տուվայի Հանրապետության նախկին սենատոր Սերգեյ Պուգաչյովի նկատմամբ ՌԴ  ՔԿ-ն հետախուզում է հայտարարել:

Սնանկացած բանկի շահառուն մեղադրվում է ֆինանսական այդ կառույցի  իրականացրած խարդախությունների գործով: Պուգաչյովը հեռակա կարգով կալանավորվել էր մարզային դատարանի կողմից: Նրա պաշտպանությունը բողոքարկել էր դատարանի որոշումը, սակայն քննարկման ամսաթիվը դեռ չի սահմանվել: 

«Քննությունը հարցեր ունի նախկին սենատորին, սակայն վերջինս չի կապվել իրավապահների հետ եւ չի արձագանքել ներկայանալու ծանուցմանը: Այդ պատճառով էլ մենք սկզբում նրա նկատմամբ հայտարարել էինք դաշնային, իսկ հետո, պարզելով, որ նա գտնվում է արտասահմանում,  նաեւ` միջազգային հետախուզում», - հայտնում է «Կոմերսանտը»` վկայակոչելով աղբյուրը: ՌՔԿ-ում չեն հստակցրել՝ ինչի համար է մեղադրվում Պուգաչյովը:

Նշվում է, որ նախկին սենատորի անունը մինչեւ վերջին ժամանակներս չէր հիշատակվել Միջպետական բանկի սնանկացման գործով ոչ քրեական, ոչ քաղաքացիական գործընթացներում:  Սակայն այժմ Պուգաչյովը երկուսում էլ հիաշատակվում է:

Հաղորդվում է, որ այդ հեռակա կալանքն անհրաժեշտ է` նրա նկատմամբ Ինտերպոլի միջոցով միջազգային հետախուզում հայտարարելու եւ արտահանձնմանը հասնելու համար: