Ամերիկյան Ֆլորիդայում մուգ ակնոցներով, Սանտա Կլաուսի հագ ու կապով տղամարդը կողոպտել է բանկը` զենքի փոխարեն օգատոգրծելով բուտաֆորիկ նվերը:
Հաղորդվում է, որ դեկտեմբերի 23-ին կողոպտիչը մտել է բանկ, փաթեթավորված տուփը դրել սպասարկման սեղանին ու աշխատակցին հայտնել է, որ նվերը «վտանգավոր է»` նկատի ունենալով դրա պայթուցիկ բնույթը:
Դրանից հետո նա պահանջել է իրեն կանխիկ գումար տրամադրել, որը ստանալուց հետո փախուստի է դիմել:
Դեպքի վայր ժամանած ոստիկանները ստուգել են տուփը, սակայն ոչ մի վտանգավոր բան չեն գտել:
Ոչ հանցագործի տարած գումարի, ոչ տուփի բովանդակության մասին ոչինչ չի հաղորդվում: Այս մասին հայտնում է NBCNews-ը:





























