«Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհի շինարարությունը նախատեսվածից ուշ է սկսվել, սակայն դրա համար պատճառներ կային: Այս մասին այսօր հայկական լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու է հետաձգվում է «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհի շինարարությունը:

«Հայաստանում նման որակի ավտոճանապարհների շինարարության փորձ չի եղել անգամ խորհրդային ժամանակներում: Մինչ այդ դրա համար գիտելիքներ ու փորձ է հարկավոր: Ինչպես պարզ է դարձել Ասիական բանկի հետ համագործակցության արդյունքում, մենք չունենք այն:  Տենդերի ժամանակ ընկերության ընտրության հետ կապված խնդիր է ծագել: Խնդիրներ կային Ասիական բանկի մասնագետների հետ: Մենք ստիպված էինք մանրամասնել ընկերություններին ներկայացվող պահանջները, ինչի արդյունքում գործընթացը ձգձգվել է»,-պատմել է Սարգսյանը, նշելով, որ արդյունքում հաղթել է իսպանական ընկերությունը:

Վարչապետի խոսքով՝ աշխատանքների ժամանակ եւս խնդիրներ են ծագել՝ կապված ճանապարհի որակի հետ. «Մենք առաջին անգամ ենք ժամանակակից ճանապարհ կառուցում, որտեղ միջին արագությունը կկազմի 120կմ/ժ, ինչը որակը շատ կարեւոր է դարձնում: Արդեն  2014-ին ակնկալում ենք տեսնել աշխատանքների հսկայական ծավալ»: