Դեկտեմբերի 29-ին, ժամը 23.31-ին ահազանգ է ստացվել, որ Լոռիի մարզի Օձուն գյուղում այրվում է տուն:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23.44-ին, մարվել՝ 00.03-ին:

Այրվել են Տ. Ա.-ին պատկանող 17-րդ փողոցի թիվ 4 տան տանիքի փայտյա կառուցատարրերը (7 քմ):