Նոր տարին տոնելու սովորույթն առաջին անգամ ի հայտ է եկել Միջագետքում, մ.թ.ա երրորդ հազարամյակում: Տոնը կապված էր գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկի հետ մարտի վերջին, երբ Տիգրիս եւ Եփրատ գետերում ջուրը բարձրանում էր:
Երբ Հուլիոս Կեսարը նոր օրացույց սահմանեց, նոր տարվա առաջին օր սկսեցին համարել հունվարի մեկը: Այդ օրը հռոմեացիները զոհ էին մատուցում երկդեմ աստված Յանուսին եւ մեծ միջոցառումներ էին սկսում՝ տարվա առաջին օրը բարեհաջող համարելով ինչ-որ բան սկսելու համար: Հունվար ամիսն իր անունը ստացել է Յանուս աստծո պատվին, որին պատկերում էին երկու դեմքով՝ մեկն առաջ, մեկը՝ հետ:
Հնագույն ժամանակներում հայերը օգոստոսյան ամանորն անվանում էին Նավասարդ(«նավ» նախդիրը նշանակում է նոր, իսկ «սարդը»՝ տարի): Նավասարդին սեղանին դնում էին կլոր ցորենի հաց, որպեսզի տարին պտղաբեր լինի: Այժմ ամանորյա սեղանի համար ավանդական են համարվում հայկական «տոլման», ինչպես նաեւ «գաթա», եւ իհարկե,խոզի բուդ, եթե միջոցները ներում են…
Ինչպես եւ ենթադրվում է, այսքան հին տոնը երկար դարերի ընթացքում տարբեր սնահավատություններով է լրացվել: Ներառյալ նաեւ օգտակար, ինչպես օրինակ, տան ընդհանուր մաքրություն, եւ զվարճալի, որոնք կքննարկվեն «օգտակարից» հետո: Այսպես, տոնին տունը պետք է բերել կատարյալ մաքրության, փայլեցնել հայելիներն ու ապակիները: Մի մոռացեք դեն նետել կոտրված սպասքը, միեւնույնն է, այն արդեն պիտանի չէ: Համաձայնեք, որ այս «նախապաշարումներին» դժվար է ինչ - որ կերպ առարկել:
Վատ խորհուրդ չէ նոր տարում պարտքեր չունենալը, պետք է վճարել վարկատուներին հին տարվա ընթացքում: Այլ կերպ հաջորդ տարի դարձյալ պարտքեր կունենաք: Սակայն կասկած կա, որ սա հենց վարկատուներն են հնարել: Ամեն դեպքում, եթե կա հնարավորություն վճարել պարտքերը, ապա լավ կլինի անել դա ժամանակին: Խղճի մաքրության համար Նոր տարին պետք է սկսել առանց խնդիրների բեռի:
Իսկ այս «սնահավատությունը» հաստատ անբաններն են հնարել: Պարզվում է հունվարի մեկին չի կարելի ծանր ու կեղտոտ աշխատանք կատարել, աղբ նետել: Այլապես ամբողջ տարին ծանրություններ եք քարշ տալու:
Նոր ժամանակների ստեղծագործությունները անմեղ են: Ահա մեկը. Առաջին զանգի հետ մեկտեղ ձախ ձեռքի ափում կոպեկ սեղմեք ու մտապահեք, որ նոր տարում դուք շատ գումար ունենաք: Կոպեկը գցեք շամպային բաժակի մեջ ու խմեք այն, իհարկե, առանց կոպեկի: Հետո կոպեկի վրա անցք բացեք ու որպես վզնոց կրեք այն: Կոպեկի արժողության մասին չի նշվում, այնպես որ դա թողնում են ձեր հայեցողությանը:
Եթե նվիրական ցանկություն կա, զանգերի պահին գրեք այն անձեռոցիկի վրա, այրեք թուղթը, գցեք շամպայնի բաժակի մեջ: Ընդ որում պետք է խմել մինչեւ տարեմուտ: Քանի որ գործողության համար վայրկյաններ են պահանջվում, նպատակահարմար է նախօրոք նախապատրաստվել:
Կա բավական հաճելի «սնահավատություն» գնորդների համար: Եթե նոր տարվա առաջին օրը վաճառողը ապրանքն առաջին գնորդին շատ էժան վաճառի, ապա ողջ տարում վաճառողը հաջող առեւտուր կունենա: մեր առեւտրականներին չէր խանգարի հետեւել սրան ու ոչ միայն տարվա առաջին օրը, սակայն, հավանաբար, մոր բոլոր վաճառողները այս մասին տեղյակ չեն…





























