Նախաճաշին ապուխտն ու ձուն կարող են զերծ պահել խումհարից: Այդ մասին ասում են Նյուքասլի համալսարանի մասնագետները: Գաղտնիքը սպիտակուցների բարձր կոնցենտրացիան է, հաղորդում է The Herald Sun-ը: Օրգանիզմում սպիտակուցները վերածվում են ամինաթթուների: Իսկ դրանք օգնում են տոքսինները լյարդից հանելուն: Ալկոհոլը նվազեցնում է ամինաթթուների ցուցանիշները:
Ըստ մասնագետների, հարկ է զերծ մնալ խմորային ուտեստներից, որոնք հարուստ են ածխաթթուներով: Գիտնականները խորհուրդ են տալիս երեկույթից հետո նախաճաշին պոմիդորով եւ ձվով բրդուճներ ուտել: Կարելի է ավելացնել մի փոքր անյուղ պանիր:
Բուսակերներին հարմար կլինի պանրով սունկը: Դրանք հրաշալի են համադրվում սպանախի հետ: Լավ նախաճաշ է նաեւ թարմ հատապտուղները՝ յուղազերծ յոգուրտով:





























