Ռոբերտ Քոչարյանի փաստարկները հստակ են ու արդարացի: Այս մասին հունվարի 17-ին հայտարարել է «Բարգավաճ Հայաստանի» նախկին պատգամավոր, տնտեսագետ Վարդն Բոստանջյանը: Ըստ նրա, տնտեսական իրավիճակը դրանցում բավականին հստակորեն է ներկայացված: Եվ չնայած րանք բավականին հազվադեպ են, սակայն ադեկվատ են նրան, թե ինչ կա այս պահին:
Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի քննադատության ասպեկտներից մեկին՝ Ռուսաստանի հետ գազային համաձայնագրերին, նա նկատել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստան կատարած այցի ժամանակ ակնարկել է Հայաստանի ներսում գործում են սեփական կանոնները, որոնց հետ Ռուսաստանը կապ չունի:
Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ Հայաստանի երկրորդ նախագահը արձագանքել է վարչապետ Տիգրան Սարգսյանի հայտարարությանը՝ կապված 2009-ին պայթած «շինարարական փուչիկի» հետ:





























