Հայաստանի ոստիկանությունը հայտարարում է, որ իրականությանը չեն համապատասխանում տեղեկությունները, թե ոստիկանության աշխատակիցները այցելում են հունվարի 16-ին մայրաքաղաքում տեղի ունեցած ավտոերթի մասնակիցների բնակարանները:

«Ոստիկանությունը պաշտոնապես հայտարարում է, որ այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը, ոստիկանությունը նման գործառույթներ չի իրականացնում:

Կոնկրետ փաստեր ունենալու դեպքում առաջարկում ենք դրանք ներկայացնել եւ յուրաքանչյուր հասցեական ու ստույգ տեղեկատվություն կուսումնասիրվի եւ կտրվի սպառիչ պարզաբանում»,-ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ: