Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը հունվարի 22-ին Ստրասբուրգում կմասնակցի Եվրանեսթի տնտեսական նիստին, հունվարի 21-ի մամուլի ասուլիսում հայտնել է ՕԵԿ խմբակցության քարտուղար, հայկական պատվիրակության անդամ Մհեր Շահգելդյանը:
Նրա խոսքով՝ նիստը կարեւոր է, քանի որ Եվրանեսթի լիագումար նիստը կկայանա նոյեմբերին Հայաստանում: «Վաղվա նիստի ընթացքում հաղորդակցական ազատությունների, հաղորդուղիների, այդ թվում՝ ավտոմոբիլային, օդային եւ ջրային, առավել ազատ օգտագործման մասին զեկույց կներկայացվի: Բացի այդ, խնդիրներ կան դեպի ծով ելք չունեցող երկրների հետ կապված», - նշել է Շահգելդյանը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/ NEWS.am


























