Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը որոշ եվրոպացի պաշտոնյաների պահվածքը ուկրաինական ճգնաժամի ժամանակ անհարիր է կոչել: Այդ մասին նա հայտարարել է այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

Ըստ Լավրովի՝ հենց դա  է թեժացնում Ուկրաինայում տիրող իրավիճակը:

«Մենք տեղեկություններ ունենք, որ Ուկրաինայում տիրող իրավիճակը մասամբ խթանվում է արտերկրից՝ առանց հաշվի առնելու ընդդիմության շահերը»,-հավելել է նա, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: