«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ «Էլիտ Շանթ» ՍՊԸ-ն վերջերս տուգանվել է ՀՀ պետեկամուտների կոմիտեի կողմից։ ՍՊԸ-ի տնօրեն Վալերիկ Սարիկյանը Հայաստան է ներմուծել 2124 կգ ապրանք, սակայն մաքսային մարմնին անհրաժեշտ փաստաթղթեր եւ տեղեկություններ սահմանված ժամանակում չի ներկայացրել։ Արդյունքում ընկերությունը տուգանվել է 50.000 դրամով։
Հավելենք, որ «Էլիտ Շանթ»-ը պատկանում է Վարշամ Ղարիբյանին, որը ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հովանավորյալն է։ Այս լուրը հետաքրքիր է այն առումով, որ կարծես թե Աղվան Հովսեփյանի ազդեցիկ զանգերը սկսել են կորցնել իրենց ուժը, եւ ՊԵԿ-ը հանդգնել է տուգանել Վարշամ Ղարիբյանին։ Հետաքրքիր է՝ ինչ կլինի, երբ արդեն ձեւավորվի քննչական մարմինը»։
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում




























