Ռուսաստանը ԱՊՀ-ի եւ Եվրամիության էներգահամակարգերը սինխրոնացնելու նախախգիծ է մշակել, որը կներկայացվի կազմակերպության հաջորդ նիստում:
Այս մասին հայտարարել է ԵՄ-ում Ռուսաստանի ներկայացուցիչ Վլադիմիր Չիժովը:
Նախաձեռնության պատճառն այն է, որ ԵՄ-ում արդեն բավական ժամանակ ընդգրկված բալթիական երկրները նախկինի պես ԱՊՀ միասնական էներգահամակարգում են: Միաժամանակ նշվում է, որ Բելառուսի, Լատվիայի, Լիտվայի եւ Էստոնիայի համար ԵՄ էներգահամակարգին անցումը քիչ հավանական է: Այդ երկրները անցում կատարելու համար բավարար ֆինանսական հենք չունեն, իսկ Եվրամիությունը հրաժարվել է ֆինանսավորել:
Չիժովի խոսքով՝ սինխրոնացման նախագծի իրականացումը կզարգացնի երկու կողմերի միջեւ Էներգաառեւտուրը: Նախագծի շրջանակում նախատեսվում է Կալինինգրադում ԱԷԿ-ի կառուցում: Սա ԵՄ անդամ մոտակա երկրներ էլեկտրաէներգիայի մասշտաբային մատակարարման առաջին քայլը կդառնա: Նրա խոսքով՝ այս հարցում Եվրահանձնաժողովը Ռուսաստանի հետ համամիտ է:




























