2014-ի առաջին կիսամյակի ընթացքում Երեւանում կբացվի նոր խոշոր ավտոմայրուղի: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը: Ըստ նրա՝ խոսքը Իսակովի պողոտայի ու Լենինգրադյան փողոցի միջեւ անցնող նոր ճանապարհի մասին է, որը կմիացնի մայրաքաղաքի հյուսիս-արեւմտյան ու կենտրոնական շրջանները հարավային հատվածին: «Առաջին 1,5 մենք շահագործման կհանձնենք այդ մայրուղին ՝ բոլոր ժամանակակից ենթակառուցվածքներով»,-հայտարարել է Արեյանը:

Եվս մեկ խոշոր ճանապարհ բացել է արդեն 2013-ի վերջին՝ Ռուբինյանց ու Ուլնեցի փողոցների միջեւ, իսկ «Ալմաստ» գործարանի մոտ ստեղծվել է նոր տրանսպորտային հանգույց՝ քաղաքի կարեւորագույն հանգույցներից մեկի՝ Մյասնիկյան պողոտայի մոտ:

«Ինչ վերաբերում է առաջին մայրուղուն, ապա Իսակովի պողոտայի վրա կառուցվել է Երեւանում 1991-ից ի վեր կառուցված առաջին մոնոլիտային կամուրջը»,-հայտարարել է Արեյանը: