ԱԻ նախարար Արմեն Երիցյանն Արտակարգ իրավիճակների նախարարության հետ սերտորեն համագործակցելու եւ աջակցելու համար «Համագործակցություն հանուն փրկության» մեդալով է պարգեւատրել Պետական եկամուտների կոմիտեի մի քանի աշխատակիցների:

ՊԵԿ մամուլի ծառայությունից հայտնում են, որ մասնավորապես պարգերատրվել են ՊԵԿ-ի հատուկ բաժնի պետ Կարեն Խաչատրյանը, նախաբացթողումային հսկողության վարչության պետ Վահրամ Գուրողլյանը եւ նույն վարչության 6-րդ բաժնի պետ Սասուն Աբաղյանը: