Մինչեւ 2014թ. վերջը Երեւանի 16-րդ թաղամասը ամբողջությամբ գազաֆիկացվելու է: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Երեւանի առաջին փոխքաղաքապետ Կամո Արեյանը: Նա հիշեցրել է, որ Նորաշեն թաղամասը խորհրդային տարիներին գազաֆիկացված չի եղել եւ նախատեսված է եղել բացառապես էլեկտրականությամբ ջեռուցում: «2013թ. ավարտվել է 32 շենքերից 16-ի գազաֆիկացումը «Հայռուսգազարդ» ընկերության հետ: Մինչեւ տարեվերջ հույս ունենք ավարտել ողջ թաղամասի գազաֆիկացումը»,- ասել է Արեյանը:
Նշենք, որ 16-րդ թաղամասում, ինչպես եւ ողջ Երեւանում խորհրդային տարիներին կենտրոնական ջեռւոցում է եղել: Իսկ բազմահարկերում գազ չէր անցկացվում հարկայնության սահմանափակման պատճառով, որոնք կարգավորվում էին խորհրդային, իսկ այժմ՝ ռուսաստանյան չափորոշիչներով: Խորհրդային չափորոշիչներով, գազային ջրատաքացուցիչներ չէր կարելի դնել 9-րդ հարկից բարձր, իսկ նոր չափորոշիչներով ընդհուպ մինչեւ 5-րդ հարկ: Նորաշենում 16 հարկանի շենքեր են, բայց դրանք այժմ գազաֆիկացվում են:
Նշենք նաեւ, որ մի քանի տարի առաջ մի ընկերություն առաջարկել էր կենտրոնացված ջեռուցում անցկացնել Աջափնյակում: Այժմ այդ ընկերությունը կառավարում է Երեւանի բժշկական համալսարանի համակարգը: Երեւանի քաղաքապետարանը նախընտրեց համատեղ չաշխատել այդ ընկերության հետ, թեեւ ավելի վաղ հայտարարել էին կենտրոնացված ջեռուցման անցնելու ցանկության մասին:



























