Բոլիվիան ծրագրում է կառուցել սեփական միջուկային ռեակտորը, որը կիրառվում է խաղաղ նպատակներով: Օբյեկտի շինարարությունը ծրագրվում է սկսել արդեն այս տարի: Այդ մասին հայտարարել է պետության ղեկավար Էվո Մորալեսը:
«Մենք գիտենք, որ մեզ այլ ուղի է սպասվում, կարծում ենք, որ կպահանջվի տաս տարի, որպեսզի տեսնենք առաջին արդյունքները»,-ասել է Մորալեսը՝ խորհրդարանի առաջ իր զեկույցում:
Ըստ նրա՝ որոշում է կայացվել ատոմային էներգիայի հարցերով բարձր մակարդակի ազգային հանձնաժողով ստեղծել,հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:



























