ՀՀ կառավարությունը հաստատել է կենսաթոշակների անկանխիկ վճարումների կարգը: Այս եւ մի շարք այլ ընթացակարգեր են հաստատվել «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում կատարված փոփոխություններով:
Այսպես, կենսաթոշակի տրամադրման մերժման մասին որոշումը, որն ընդունում է սոցապահովության տարածքային բաժինը, պետք է տրվի աշխատանքային 5 օրվա ընթացքում, գրավոր տեսքով՝ հիմնավորումներով ու բողոքարկման կարգի մասին ծանոթագրությամբ: Եթե դիմողից հավելյալ փաստաթղթեր պահանջելու որոշում է ընդունվում, այդ մասին հարկավոր է հայտնել նույն այդ հինգ օրում եւ մատնանշել հարկավոր փաստաթղթերը:
Անկանխիկ եղանակով կենսաթոշակ ստացողը կամ նրա օրինական ներկայացուցիչը պետք է դիմի բանկ՝ կենսաթոշակն անկանխիկ կարգով ստանալու մասին:
Համապատասխան փոփոխություններն արվել են Կառավարության 2011թ. մայիսի 5-ի 665-Ն որոշման մեջ:



























