Հայաստանի կառավարությունը կավելացնի գազի սուբսիդավորումը անապահով ընտանիքների համար: Այս մասին կառավարության այսօրվա նիստի ժամանակ հայտարարել է երկրի վարչապետ Տիգրան Սարգսյանը: Անապահով ընտանիքները կշարունակեն գազի դիմաց վճարել հարյուր դրամ՝ 300 քմ շրջանակներում:
Մինչեւ հուլիսի յոթը գազի սակագինը շարքային սպառողների համար կազմում էր 132 դրամ, որոնցից կառավարությունը անապահով ընտանիքների համար սուբսիդավորում էր 32 դրամը: Այժմ, երբ գինը հասել է 156 դրամի, կառավարությունը կսուբսիդավորի 56 դրամը, որպեսզի անապահով ընտանիքները նախկինի պես վճարեն հարյուր դրամ:
Կառավարության ղեկավարը աշխատանքի ու էներգետիկայի նախարարներին հանձնարարել է ներկայացնել համապատասխան նախագիծը մեկ շաբաթվա ընթացքում:



























