Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր քննարկվել է ոստիկանության 2013 թ. առաջին կիսամյակի գնահատված կատարողականի եւ ՀՀ կառավարության 2013 թ. գործունեության միջոցառումների ծրագրի ու գերակա խնդիրների կատարման հաշվետվությունը:

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ՀՀ վարչապետին զեկուցել է հաշվետու տարում ՀՀ կառավարության գործունեության միջոցառումների իրականացման եւ գերակա խնդիրների լուծման ուղղությամբ ՀՀ ոստիկանության կողմից իրականացված քայլերի եւ բարեփոխումների մասին:

Մասնավորապես, նա մանրամասներ է ներկայացրել Երեւանի հասարակական վայրերում տեսադիտման սարքավորումների ձեռքբերման եւ համակարգի ներդրման, ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման ոլորտում տեխնիկական հագեցվածության շարունակական զարգացման, ՀՀ մարզերում ճանապարհային ոստիկանության կողմից բնակչությանը մատուցվող ծառայությունների որակի բարելավման ուղղությամբ կատարված աշխատանքների վերաբերյալ: ՀՀ ոստիկանապետը տեղեկատվություն է ներկայացրել նաեւ 2014 թ.  ծրագրերի վերաբերյալ, որոնց շրջանակում ՀՀ ոստիկանության գերակա խնդիրներն են ՀՀ Կոտայքի եւ Տավուշի մարզերում տրանսպորտային միջոցի գրանցման եւ հաշվառման գոծողությունների իրականացումը եւ վարորդական վկայականների հատկացման գործընթացի կատարելագործումը եւ պարեկային ծառայության մոդելի ներդրումը:

ՀՀ ոստիկանության 2013 թ. գործունեության միջոցառումների ծրագրի եւ գերակա խնդիրների իրականացման արդյունքների հաշվետվության սեղմագրին կարելի է ծանոթանալ վերջինիս պաշտոնական կայքում: