Ավելի քան հիսուն չինական հինգ աստղանի հյուրանոցներ դիմել են իրենց վարկանիշը հինգ ասղտից չորս աստղի հասցնելու խնդրանքով: Դրա պատճառը առաջնակարգ հյուրանոցների պահանջարկի անկումն է՝ կառավարության կողմից անցկացվող հակակոռուպցիոն քարոզչության շրջանակներում:
Իրենց հերթին բազմաթիվ այլ հյուրանոցների տերեր հետաձգել են բարձրագույն կարգ ստանալու հայցադիմումներ փոխանցելը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Հիշեցնենք, որ չինական կառավարությունը պահանջել է պաշտոնյաներից նվազեցնել գործուղումների ու զվարճանքի վրա ծախսվող գումարները, ինչի արդյունքում բարձրագույն կարգի հյուրանոցները սկսել են վնասներ կրել:




























