2013թ. «Ռոսօբորոնէքսպորտ»-ի զենքի արտահանումը կազմել է 13 միլիարդ 200 միլիոն դոլար: Հիմնական ներմուծող երկրներն են եղել Հնդկաստանը, Չինաստանը եւ Վիետնամը: Մատակարարումներ արվել են 60 երկրներ, հայտնում է «Կոմերսանտը»` վկայակոչելով ընկերության ղեկավար Անատոլի Իսայկինին:
«Ռոսօբորոնէքսպորտ»-ն ընդգրկված է «Ռոստեխ» պետձեռնարկությունում, ընկերության մասնաբաժինը կազմում է ռուսական սպառազինության եւ ռազմական տեխնիկայի արտահանման 80% -ը: «Ռոսօբորոնէքսպոտը» համագործակցում է 700 ձեռնարկությունների եւ կազմակերպությունների հետ, հայտնում է «Արգումենտի ի ֆակտի»-ն:
Ավարտվել է Ռուսաստանից Ադրբեջանին ռազմական ուղղաթիռներ մատակարարելը
Ուկրաինան Ադրբեջանին ինքնաձիգների հիմնական մատակարարն է դարձել




























