Ուկրաինան Ադրբեջանին ինքնաձիգների հիմնական մատակարարն է դարձել:

Ինչպես հաղորդում է APA-ն, Ադրբեջանը 2006-2012 թվականներին օտար երկրներից գնել է 23156 միավոր թեթեւ հրազեն: Այդ ընթացքում գնված զենքից 19420 միավորը ինքնաձիգներ են, 3120-ը՝ ատրճանակներ, մնացածն այլ տեսակի զենք-զինամթերք:

AKM տեսակի ինքնաձիգների մեծ մասը (19 հազար) մատակարարել է Ուկրաինան, իսկ ատրճանակների մեծ մասը՝ Թուրքիան:

ՄԱԿ-ին ներկայացված զեկույցի համաձայն՝ այդ ընթացքում Ադրբեջանը զենք է գնել նաեւ Սերբիայից (150 ինքնաձիգ), Ռուսաստանից (110 հրացան եւ կարաբին, 130 ականանետ), Ուկրաինայից (6 հակատանկային հրթիռային համալիրներ, 50 դիպուկահար հրացաններ, 50 ականանետեր), Ավստրիայից (Glock տեսակի 160 ատրճանակ), Իտալիայից (178 կարաբին հրացան, 8 ատրճանակ), Սլովակիայից (1 թնդանոթ եւ մեկ հրացան):