Մինչեւ 2015 թ. Հայաստանը պետք է հետ կանչի հայ-թուրքական արձանագրությունների տակի ստորագրությունը: Այս մասին հունվարի 27-ին լրագրողներին ասել է ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: Ըստ նրա` հայկական կողմը պետք է հասկացնի, որ բանակցությունների տապալման պատճառը Թուրքիան է, եւ բանակցային գործընթացի անհաջողության վերաբերյալ բոլոր հարցերը պետք է նրան ուղղել: «Ավելի վաղ պաշտոնապես հայտարարվել էր, որ հայկական կողմը դեռ շարունակում է թողնել իր ստորագրությունը արձանագրությունների տակ: 2010-2014թթ. բավական ժամանակ է այդ «դեռ»-ի համար», – հավելել է Մանոյանը:
Նա նշել է, որ արձանագրությունները բացասական էին ազդել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման վրա: Վերջին 5 տարիների ընթացքում Ցեղասպանությունը միայն մեկ երկիր էր ճանաչել` Շվեդիան: Մանոյանը հիշեցրել է, որ կառավարությունը դեմ էր` հայտարարելով. քանի որ Հայաստանն ու Թուրքիան արդեն սկսել են բանակցությունները, ապա իրենք էլ թող լուծեն այդ հարցը: «2010թ. մարտին նույնպիսի մոտեցում էին դրսեւորել նաեւ ԱՄՆ-ի կոնգրեսմենները, երբ արտաքին կապերի հանձնաժողովը բանաձեւ էր ընդունել Հայոց ցեղասպանության մասին: Վերջապես, նույնպիսի մոտեցում ունեին նաեւ Մեծ Բրիտանիայի իշխանությունները», – հիշեցրել է Մանոյանը:
Խոսելով թուրք պատմաբան Հասան Օքթայի` Հայաստան կատարած այցի մասին` Մանոյանը հայտարարել է, որ հազիվ թե այդ այցը Ցեղասպանության ճանաչմանը հակազդելու Թուրքիայի կառավարության ծրագրի մի մասը լիներ:
Նշենք, որ Թուրքիա վերադառնալուց հետո Օքթայը լուսանկարներ էր հրապարակել Հայաստանից, որտեղ լուսանկարվել էր` ձեռքով «Գորշ գայլեր» ազգայնական շարժման նշանը ցուցադրելով: Համեմատության համար, երբ վերջերս Կիրո Մանոյանը մի քանի ուղեկիցների հետ այցելել էր Անի պատմական քաղաքը, թուրք իրավապահները պնվազ լիբերալ էին: Երբ զբոսաշրջիկներն Անիում բացել էին հայկական դրոշը, պետանվտանգության մարմինները նրանցից անմիջապես բացատրություն էին պահանջել:




























