Մաքսային Միությանը Հայաստանի անդամակցությունը դժվար ազդի ղարաբաղյան գործընթացի վրա:  Այդ մասին հունվարի 27-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:

Նրա խոսքով, երաշխիքներ չկան, որ Ռուսաստանը Ղարաբաղի հարցում իր դիրքորոշումն ավելի հայամետ կդարձնի, քան այժմ է: Ռուսաստանը ցանկանումէ  իր մոտ պահել Ադրբեջանին: Իհարկե, Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն է, բայց նա նպատակ է դրել ավելացնել իր ազդեցությունը Հարավային Կովկասի բոլոր երկրների վրա: Ուստի կարող է զենք վաճառել եւ այլ գործարքներ կնքել Ադրբեջանի հետ: Հասկանալով դա՝ պետք է մշտապես Ռուսաստանին հիշեցնել, որ ռազմավարական գործընկերությունը պետք է միշտ գերակա լինի»,- ասել է Մանոյանը: