Երկրի հարավում գտնվող Օշ քաղաքում Բակիեւի համախոհների կողմից կազմակերպված ցույցի ժամանակ կրակոցներ են հնչել։
Կրակոցները լսվել են այն բանից հետո, երբ նախագահը սկսել է ելույթ ունենալ։ «Ինտերֆաքսի» տվյալներով, հրապարակ է եկել Բակիեւի հակառակորդների շարասյունը եւ փորձելէ մոտենալ հարթակին։
Դրանից հետո նախագահի թիկնազորը օդ է կրակել եւ Բակիեւին տարել մոտակայքում գտնվող թատրոն։ Այնուհետեւ թատրոնին մոտեցած ավտոմեքենան տարել է Բակիեւին։
Հաղորդվում է, որ Բակիեւի հակառակորդները քարերով հարվածել են մեքենային, հետո ջարդել հարթակը եւ վտարել Բակիեւին աջակցող ցուցարարներին։
ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի տվյալներով, այժմ քաղաքի կենտրոնում շարունակվում է Բակիեւի հակառակորդների ցույցը, որին մասնակցում է ավելի քան 1.5 հազար մարդ։




























