Եվրոպական խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպոյի հայտարարության համաձայն՝ Ռուսաստանի նախագահ Վլադիիր Պուտինի հետ զրույցի ժամանակ ինքն ընդգծել է, որ Արեւելյան գործընկերությունը չի խանգարի ՌԴ ու նրա հարեւանների պատմական հարաբերություններին ու կապերին; Այս մասին եվրոպացի քաղաքական գործիչը ասել է Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

Դրա հետ մեկտեղ Ռոմպոյը հույս է հայտնել, որ Վրաստանն ու Մոլդովան կստորագրեն ԵՄ հետ Ասոցացման մասին համաձայնագիրը՝ 2014-ի աշունից ոչ ուշ:

«Ես հստակորեն բացատրել եմ, որ Արեւելյան գործընկերությունը չի խանգարի Ռուսաստանի ու հարեւանների պատմական հարաբերություններին: Ցանկանում եմ ընդգծել, որ Մոլդովայի, Վրաստանի ու Ուկրաինայի հարաբերությունները Ռուսաստանի հետ լիովին համատեղելի են Ասոցացման մասին համաձայնագրի հետ»,-հայտարարել է Ռոմպոյը, փոխանցում է Գրուզիա Online-ը: