Քաղաքացիական հասարակությունը Հայաստանում որշակի գործընթաց է իրականացնում եւ կայացման փուլում է: Այս մասին այսօր` հունվարի 29-ին հրավիրված ասուլիսին ասաց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանը:
Նրա խոսքով, քաղաքական կառույցներն էլ փորձում են համագործակցել քաղաքացիական սեկտորի հետ: «Հիմնականում քննարկվում են կենսաթոշակային խնդիրները: Ընդհանուր առմամբ պետք է ընդունենք, որ հասարկությունը մեր երկրում տեղի ունեցող խնդիրների վերաբերյալ ակտիվ է եւ, եթե դա առողջ քննադատության շրջանակներում է, ապա դա կնպաստի պետության հզորացմանը, իսկ եթե նպատան է ամեն ինչ սեւացնել, դա արդեն լավ չէ»,- ասաց Մկրտիչ Մինասյանը:
Միաժամամանակ ավելացրեց, որ հասարակության գործողություններում կան եւ կոնստրուկտիվ, եւ նիհիլիստական դրսեւորումներ: Հարցին, որ եթե իշխանությունը փորձում է համագործակցել քաղաքացիական հասարակության հետ, ինչու զիջումների չի գնում, պատգամավորն ասաց. «Այդ ճանապարհը այլընտրանք չունի: Աշխատողը պետք է աշխատի եւ ապահովի թոշակառուների թոշակը: Դա հայկական երեւույթ չէ, այլ համամարդկային երեւույթ է»:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























